ԳյոռբաԳյոռ2020. Հակառակորդը փախուստի է դիմում Բերձորի լեռներից

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ  հակառակորդը փախուստի է դիմում Բերձորի լեռներից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հենց այսօր մարտեր են գնացել Մարտունիի եւ Բերձորի հատվածում։ Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտեր են գնացել Մատաղիսի հատվածում նաև։ Սկսենք Մատաղիսից, այնտղ հարձակումներ եղել են։ Կիրառվել են սարքավորումներ, բայց հաջողության չեն հասել։

Մարտունիում առավոտ իրենք մի դիրք էին վերցրել մեզանից, բայց ահագին ուժեր մտցնելով նրանք հետ շպրտվեցին։ Ես սպասում էի երկրորդ հարձակմանը, բայց դա չեղավ։ Նույն ընթացքում այլ ուղղությամբ ևս հարձակումներ եղան, կուտակումներ եղան, միգուցե գիշերն ու վաղն էլ ծանր մարտեր ընթանան։ Այսօր ավելի համառ էին գրոհում», – նշեց նա։

Նա հայտնեց, որ մի քայի գրոհներ են կատարել Ճարտարի և Մարտունու ուղղությամբ։ «Եթե այս տեղամասերից մեկում մենք կարողացանք բեկում մտցնել, իրավիճակը կարող է փոխվել», – հայտնեց նա։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *