Գյուղի կամավորական տղերքն ե՞ն միայնակ որոշում կամ որոշելու պետական սահմանը․ տեսանյութ

Goris today էջը գրում է․

Գյուղի կամավորական տղերքն ե՞ն միայնակ որոշում կամ որոշելու պետական սահմանը. Գրիշա Հարությունյան
———————————
«Խաղաղ ժամանակներում երկիրը կառավարիչներինն է, իսկ պատերազմի ժամանակ անունը դնում են հայրենիք ու հանձնում ժողովրդին»: Մեծ Սահյանի այս խոսքերն իրենց բովանդակությամբ ուղիղ համահունչ են այս օրերի հետ: Ձախողված պատերազմից հետո ոգին կոտրված ժողովուրդը լիովին համոզվեց, որ բացարձակ անպաշտպան վիճակում է:

Թե չէ ինչ է նշանակում, սահմանամերձ գյուղի բնակչությունն է Սյունիքի սահմաններին մոտեցող թշնամու հետ որոշում կամ սակարկում պետական սահմանի հարցը: Ուր են մեր իշխանությունները, ուր է կառավարությունը, ուր են էն համապատասխան մարմինները, որ պետք է գան և որոշեն մեր պետական սահմանները: Գյուղի կամավորական տղերքն ե՞ն միայնակ որոշում կամ որոշելու պետական սահմանը: Չգիտես, անզորությունից ու անպաշտպանվածությունից գոռա՞ս, թե վաղվա օրդ հանձնես ճակատագրի քմահաճույքին ու աղոթես…

Տեսնես ինչ է գրելու պատմությունը մեր մասին տարիներ հետո:
Տեսանյութում այն պահն է, երբ դեկտեմբերի 2-ին հակառակորդի զինվորականները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին և փորձել դիրքային առումով հայկական կողմին հետ մղել։

Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը, ով նաև ջոկատի հրամանատարն է, ադրբեջաներեն լեզվով շատ հանգիստ ձևով քննարկել է այս հարցն ադրբեջանցիների հետ: Այդպես խոսել, պայմանավորվել են (խմբ.):

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *