Գնդապետ Վահագն Ասատրյանը հետմահու կարժանանա Ազգային հերոսի կոչման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել նաև մի քանի սպաների զինվորական նոր կոչումներ շնորհելու մասին։

Արցախում հերոսաբար զոհված գնդապետին հետմահու կշնորհվի Ազգային հերոսի կոչում։ Այս մասին Facebook-ում կատարած գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին»,– գրել է վարչապետը։

Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս:
Վահագն Ֆելիքսի Ասատրյանն ամուսնացած էր, ուներ երկու որդի:

Մտերիմները նրա մասին մշտապես խոսում էին որպես իսկական ընկերոջ,դրական, լուսավոր ու հոգատար մարդու։

Փաշինյանը նաև հայտնել է, որ ՀՀ նախագահին միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *