Գորիսի համայնքապետարանը հերքում է քաղաքում ադրբեջանական պետհամարանիշներով մեքենայի հայտնվելու լուրը։

«Հարգելի հայրենակիցներ, համացանցում լուսանկար է տարածվում եւ նշվում, թե իբր այսօր Գորիսում ադրբեջանական պետհամարանիշներով ավտոմեքենա են նկատել: Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը.

իրավիճակը վերահսկվում է, մեր սահմանները ամուր են, ժամկետային զինծառայողները, ինքնապաշտպանական ջոկատները սահմանի ամբողջ երկայնքով ամուր կանգնած են եւ թշնամին չի կարող քայլ առաջ կատարել»,- ասվում է հայտարարության մեջ։
