Գրառումս ոչ վարչապետի, ոչ ստորագրված փաստաթղթի, ոչ` պատերազմի մասին է, այլ այդպես էլ չկայացած ընդդիմադիրների․ Նարինե Փայլակյան

Գրառումս ոչ վարչապետի, ոչ ստորագրված փաստաթղթի ,ոչ` պատերազմի մասին է, այլ այդպես էլ չկայացած ընդդիմադիրների …

Այն որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը պիտի օգտվեին իրավիճակից,կարծում եմ բոլորս ակընթարթային հասկացանք։Բայց որ այդ ուժերը այսքան անխոհեմ կգտնվեն ,և այս աստիճան նվաստացուցիչ ձևով կօգտվեն ,անձամբ ես չէի պատկերացնում։

Ավելի վաղ չէի գրի այն` ինչ հիմա կգրեմ ,որովհետև դեռ մի քանի օր առաջ սա կդիտվեր հուշում։ Իսկ հիմա`երբ դուք արդեն տապալել եք ձեր նախաձեռնությունը, ընդունեք որպես ձեր տապալված «պայքարի» արձանագրում։

Այն որ այդ 16 կուսակցության մեջ չկա մի խելացի, շրջահայաց առաջնորդ , ևս մեկ անգամ ապացուցեցիք ինքներդ ։

Ինչ կաներ լավ ստրատեգը .առնվազն կսպասեր մինչև ժողովուրդը իր սուգը սգա ,կշահեր սգացող ծնողների սիրտը ,գոնե ձեւական վիշտը կկիսեր ։Ակտիվ կզբաղվեր կորած զինվորների և գերիների խնդիրներով, այսպիսով իմիտացիա կստեղծեր որ ինքը լավն է, ժողովրդի հոգսերով տառապում է ,և այլն …և հետագա ծրագրերի համար դիվիդենտներ կշահեր։

Իսկ ինչ արեցիք դուք։

Փոխարեն առիթից օգտվելով մտնեիք ժողովրդի սիրտը ,ձեր շտապողականությամբ ավելի խորացրեցիք ժողովրդի զզվանքը ձեր հանդեպ։Ձեր անժամանակ ցույցերով ուղղակի անտեսեցիք ,արհամարհեցիք ժողովրդի սուգը ,ցուցադրեցիք ձեր անսրտությունը ,ձեր անշրջահայացությունը ,ոչ պետականամետ մտածողությունը։

Այն որ վերջին 2 տարում այդպես էլ ընդդիմություն չձևավորվեց ,դա արդեն գիտենք ,բայց որ այդ ընդդիմությունը անգամ այսպիսի առիթը չի կարողանալու օգտագործել ի օգուտ իրեն ,ևս մեկ անգամ ցուցադրեց ձեր քաղաքական և դիվանագիտական մերկությունը։

Դուք ձեր ցույցերով արհամարհեցիք այս իրավիճակի գլխավոր `մարդկային կորուստը ,ինչը և վերջնականապես թաղեց ձեզ, և որպես մարդ ,և որպես քաղաքական գործիչ ։

Մարդիկ զավակ են կորցրել ,մի դիահերձարանից մյուսն են վազում ,մի թաղումից մյուսը ,իսկ ԴՈՒՔ նրանց առաջ ճանապարհ փակեցիք…

Նյութը՝ Նարին Փայլակյանի ֆեյսբուքյան էջից։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *