Այսօր առավոտյան 63 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասան, հումորի վարպետ Գևորգ Դոդոզյանը, ով հայտնի է Գևո անունով․․․
Այս մասին լուրը NEWSPRESS․am-ի հետ զրույցում հաստատեց նրա մտերիմներից՝ հայտնի հումորիստ դերասան Վլադիմիր Կոստանյանը՝ Վովան․․․

Նա հուզված էր և շատ բան չկարողացավ խոսել, միայն տեղեկացրեց, որ Գևոն մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով…
«Հանկարծ որ ոք չմտածի, որ նա կորոնավիրուսից է մահացել, միակ պատճառը սրտի խնդիրն է»,-տեղեկացրեց Վլադիմիր Կոստանյանը․․․
Նա հիշեց, ինչպես էին Գևորգ Դոդոզյանի հետ խաղում միևնույն սիթքոմներում ու որքան մտերիմ էին իրենք՝ խաղից դուրս․․․

«Մեզ ասում էին՝ մարդուկես-կես, հիմա կեսս գնաց․․․»,-ժպտալով հիշեց Վլադիմիր Կոստանյանը՝ հավելելով, որ շատ հշողություններ ունի Գևոյի հետ կապված, բայց այս պահին հուզված է շատ ու ոչինչ չի հիշում․․․
«Գիտեք, երբ երկուսով մի տեղ էինք գնում՝ մեզ ասում էին ուտող-խմողներն եկան՝ Գևոն խմում էր, ես զակուսկի էի անում»,

-արտասուքի միջից ծիծաղելով ասաց Վլադիմիր Կոստանյանն ու այլևս չկարողացավ զսպել արցունքները․․․
«Կներեք, հուզված եմ շատ․․․»,-ացունքների միջից ասաց հումորիստը․․․