«Գևորգ Պետրոսյանը հոգեկան խնդիրներ ունի. ես նման տեղեկություններ ունեմ…». Ալեն Սիմոնյան

Ճիշտ չեմ համարում մեկնաբանել այդ գրառումը, բայց կարծում եմ՝  բոլորը գիտեն՝ ում է ուղղված և ենթադրում եմ, որ զուգահեռներ անցկացնելով գրվածի և վերջին ժամանակահատվածում շրջանառվող լուրերի միջև՝ շատ հանգիստ կարելի է ենթադրել, թե ում է ուղղված։ Այս մասին այսօր ՔՊ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի և «Իմ քայլ»-ի միջև տեղի ունեցած տարաձայնություններին և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ Փաշինյանը մեկին մեղադրում է եկեղեցու բակում բռնաբարություն կատարելու մեջ։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ տարաձայնությունների թեման հանդիպման ժամանակ չի քննարկվել, սակայն ենթադրում էր, որ նման հարց կլինի: Սիմոնյանն ընդգծեց, որ երբ նրանք են եղել ընդդիմություն, իրենց թույլ չեն տվել այդ ձևով քաղաքական քննարկումներ անցկացնել և սա խոսում է այն մասին, որ իշխանություն լիենելով՝ ընդհանրապես նման բանավեճերի կարիք չունեն: «Ցավոք, որոշների մոտ ստացվում է, որ քաղաքական բանավեճն իջեցնել այդ մակարդակին»,- ասաց նա

Անդրադառնալով այն հարցին, թե ճիշտ չէ, երբ նման քաղաքական հակամարտություն է սկսվում այն դեպքում, երբ կուսակցությունները համատեղ ստորագրած հուշագիր ունեն, ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ նրանք պառլամենտում գտնվող կուսակցության հետ միայն ֆիքսել են նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը և քաղաքագիտական տեսանկյունից դա հուշագիր չի կարելի համարել, այն բովանդակությամբ, որով ԲՀԿ-ն ստորագրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և այլն։

Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներն իրավունք չունեն զբաղեցնել բարձրագույն պաշտոններ, Ալեն Սիմոնյանն ավելի վաղ արձագանքել էր և նշել, որ սա կարող է վերաբերել ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին և այժմ հավելեց՝ այդ հայտարարությունը վիրավորանք չէ:

«Կարծում եմ՝ նա հոգեկան խնդիրներ ունի, ես նույնիսկ նման տեղեկություններ ունեմ, որի պատճառով նա չի կարողացել իր աշխատանքը շարունակել որպես Սոցապ նախարար: Եվ քանի Գագիկ Ծառուկյանը բառացի չի ասել, թե իր գրառման մեջ ում է նկատի ունեցել, ես շարունակելու եմ մտածել, որ դա վերաբերում է իմ իմացած անձնավորությանը, որովհետև պետական կառավարման համակարգում նման ակնառու խնդիրներով այլ մարդ ես չեմ ճանաչում»,- շեշտեց նա:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *