Դադարե՛ք սադրել Հայոց բանակին․ Գարիկ Մարտիրոսյանը կոչով է հանդես եկել

Հումորիստ, հաղորդավար, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Ինստագրամի իր էջում տեղադրել է հայկական եռագույնի լուսանկարն ու կից գրառմամբ անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողություններին:

«Մեծ անհանգստությամբ հետևում եմ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի իրադարձություններին:

Հայաստանի այս հրաշալի տարածքն իմ հայրենիքն է: Հենց Տավուշից են հայրական կողմից իմ բոլոր նախնիները: Մի քանի օր այնտեղ մարտեր էին: Թող լուսավորվի զոհերի հիշատակը:

Մի բան էլ. դադարե՛ք սադրել Հայոց բանակին: Դադարեցրեք ապատեղեկատվությունը «հայկական ագրեսիայի. մասին:

Ցանկացած հարձակում Հայաստանի վրա կլինի կասեցված: Այդպես եղել է միշտ, այդպես կլինի միշտ:

Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը միակ լեզուն է Հայատանի հետ խոսելու համար:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *