Դադիվանքն ու Ղազանչեցոցը կլինեն Վլադիմիր Պուտինի անձնական պաշտպանության տակ

Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, եւ նրան որեւէ վտանգ չի սպառնում: Այս մասին երեկ՝ նոյմբերի 14-ին տեղեկացրեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանը:

Այսօր արդեն Yerevan.Today-ի մոսկովյան աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազանչեցոցի եւ Դադիվանքի մասով զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Զրույցի ժամանակ ՌԴ նախագահն Ալիեւին ասել է, որ Դադիվանքն ու Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին իր անձնական պաշտպանության տակ են լինելու:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *