Դավաճանը Արցախում հանդիպել է Սերժ Սարգսյանի, Քոչարյանի ու Վանեցյանի հետ

Ազգային անվտանգության ծառայությունում հետաքննություն է սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած ահազանգի հիման վրա։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իրեն ահազանգել են, որ առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Վարչապետը նշել է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն:

Այս գործով արդեն իսկ ձերբակալված անձ կա, որը Ստեփանակերտի բնակիչ է։ Նա ձերբակալվել է Երևանում։ Մամուլում արդեն իսկ տեղեկություն կա, որ ձերբակալված անձը Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի մտերիմն է։

Մեզ հաջողվեց պարզել, որ այդ անձը պատերազմական այս օրերին Արցախում հանդիպումներ է ունեցել այնտեղ գտնվող նախկին նախագահներ ՌոբեՐտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։

Թե ինչ են քննարկել այդ հանդիպման ժամանակ՝ մեզ հայտնի չէ, թեև կարելի է արդեն կռահել։ Բացառված չէ նաև, որ հանդիպման ժամանակ ինֆորմացիայի որոշակի փոխանակում է եղել։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *