Դավաճանություն է Երկրի համար ծանր պահին «ընդիմություն խաղալը».Վահե Տեր-Մինասյանի կոշտ գրառումը

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Դավաճանության ոչ նուրբ արևստը։ Ցավոք մեր ողջ պատմության ընթացքում դավաճանների պակաս չենք ունեցել։

Ընդ որում մարդկային այս տեսակը սովորաբար ջրի երես է դուրս գալիս հատկապես երկրի ու ազգի համար ճակատագրական պահերին։ Ավելին, այն սովորաբար իրեն սկսում է ներկայացնել որպես փրկիչ։

Երբեք, ոչ մի դավաճան չի ասել եւ չի ասելու, թե դավաճանում է։ Հակառակը՝ եկել է ազգը փրկելու… Դավաճանություն է պետական, ռազմական գաղտնիքների բացահայտումը Դավաճանություն է, թշնամիներին «գլխի գցելը», թե սրանք թուլացել են եւ խփելու ճիշտ ժամանակն է, դե մենք էլ ինչով կարողանանք կօգնենք Դավաճանություն է Երկրի համար ծանր օրերին վարձու լրատվամիջոցում հոդված պատվիրելն ու գրելը Դավաճանություն է Երկրի համար ծանր պահին «ընդիմություն խաղալը»։

Պատերազմական երկրում ընդդիմությունը կանգնում է ազգի ու իշխանության կողքին եւ թիկունքից դանակ չի խ րում։ Դավաճանություն է Երկրի լեգիտիմ ընտրված գերագույն հրամանատարին ու նրա թիմին հայհոյելը։

Դավաճանություն է հիվանդությունից կյանքից հեռացող մարդու ու նրա հարազատների զգացմունքներն օգտագործելը, հատկապես այն մարդկանց կողմից, ում օրոք երկրից միլիոնից ավելի մեր հայրենակից հեռացավ…

Դավաճանություն է ամիսներով տուն չգնացող բժշկի, սահմանին կանգնած զինվորի, առավոտից գիշեր հող մշակող գյուղացու, կոպեկներով աշխատող ուսուցչի ու բանվորի, Երկրի ու Հայրենիքի նկատմամբ։ Հ.Գ. Իհարկե, իշխանությունը թույլ է տալիս բազմաթիվ սխալներ, որոնց մասին, անշուշտ պետք է խոսել, ինչի համար անշուշտ պետք է քննադատել ու տարբեր առաջարկներ ներկայացնել։ Անշուշտ ցանկացած իշխանության պետք է զսպել, բայց երբեք ու երբեք չի կարելի դավաճանել…

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *