Դավիթ Տոնոյանի ընտանիքը. (բացшռիկ լուսանկարներ)

Դավիթ Էդգարի Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին Ուստ Կամենոգորսկում։

Դավիթ Տոնոյանի հայրը եղել է երկրաբան, ուստի նա եւս շարունակել է հոր մասնագիտությունը՝ ավարտելով երկրաբանական ֆակուլտետը։

Դավիթ Տոնոյանն ամուսնացած է եւ ունի դուստր ու որդի՝ Էմիլիան եւ Էդգարը։ Հարցին, թե արդյո՞ք կինը չէր ցանկանում գեներալի տիկին լինել, Դավիթ Տոնոյանը պատասխանում է, որ կինը՝ Զարուհին, թերեւս ավելի ուրախ կլիներ, եթե նա հաջողակ գործարար լիներ։

Հարցազրույցներից մեկում Դավիթ Տոնոյանը նշել է, որ ավելի շատ ազատ ժամանակ ունենալու դեպքում կցանկանար ավելի լիարժեք քնել, սպորտով զբաղվել, երեխաների մեծանալուն ավելի շատ հետեւել, տիկնոջն ավելի շատ ուշադրություն դարձնել, ընկերների հետ ժամանակ անցկացնել, եւ, գեղարվեստական գրքեր ընթերցել: «Հիմա միայն մասնագիտական գրականություն եմ կարդում: Բայց, քանի որ աղջիկս սիրում է կարդալ, մեկ-մեկ “գողանում” եմ նրա գրքերը, թերթում եմ, եւ հասկանում, որ դրա պահանջը զգում եմ»,- ասում է նա։

Ինչ վերաբերում է ազատ ժամանակը տնօրինելուն, ապա նա կիրակի օրերը նախընտրում է անցկացնել ընտանիքի եւ ընկերների հետ. «Նախընտրում ենք ընտանիքներով հավաքվել, որպեսզի ընկերների հետ չհանդիպեմ ընտանիքիս “հաշվին”»,- նշում է նա։

Հավելենք, որ Դավիթ Տոնոյանը տիրապետում է արեւելյան մարզաձևերի. նա Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի պատվավոր անդամ է:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *