«Դա վիրավորանք է Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներ»․ Սերժ Թանկյանը՝ Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու մասին

«System of a down» աշխարհահռչակ խմբի մենակատար Սերժ Թանկյանն ակտիվորեն հետեւում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին ու կոպիտ արձագանքում հակառակորդի գործողություններին։

Այս անգամ երաժիշտը թվիթերյան իր էջում կիսվել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառմամբ, որին կից գրել է․

«Ենթադրում եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարողանում պահպանել հրադադարը։ Դա վիրավորանք է Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներ։ Ժամանակն է լավ դաս տալ այդ անպետք բռնակալներին»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *