Դերասանները հանդես են եկել նախաձեռնությամբ ու մեծ խնդրանքով. տեսանյութ

Աշոտ Տեր-Մաթևոսյանի գլխավորությամբ «Սիրո թևեր» հեռուստասերիալի անձնակազմի մեջ մտնող հայ դերասանների մի մասը հանդես են եկել նախաձեռնությամբ ու կարևոր խնդրանքով՝ ուղղված հանրությանը, մասնավորապես հայրենիքից դուրս գտնվող հայ հանրույթին:

Տեղեկացնելով, որ իրենք իրենց աշխատավարձերից որոշակի տոկոս արդեն իսկ հասցրել են հավաքել ու դրանք նպատակադրվել են ուղղել մի այնպիսի կազմակերպության, որը կկրկնապատկի գումարի չափը՝ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը խնդրում է, որ բոլորն էլ փորձեն հանդես գալ նմանատիպ նախաձեռնությամբ:

Աշոտ Տեր- Մաթևոսյանը տեղեկացնում է, որ իրենց հավաքած գումարի չափն արդեն անցնում է մեկ միլիոնի սահմանը: Դերասանը նշում է, որ հիմա զինվորներին միացել են շատ պահեստազորայիններ, ուստի նրանք խնդիր չունեն:

Դերասանները հիշեցնում են Արծրուն Հովհաննիսյանի այն խոսքը, թե դժվարն արդեն իսկ հաղթահարված է, մնում է համախմբվել և մեծածավալ օժանդակություն ուղղել բանակին ու հայրենիքի պաշտպանությանը:

Դերասանների ուղիղեթերային ուղերձը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտեմ ստորև:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *