Դերասանուհի Ադրիանա Գալստյանին փախցրել են

«Երանի» հեռուստասերիալի հերթական նկարահանումների ժամանակ Մարթայի դերակատար Ադրիանա Գալստյանին փախցրել են: Այս մասին դերասանուհին հայտնել է NEWS.am STYLE-ին` պատմելով նաեւ դեպքի մյուս մանրամասները.
«Սերիալի տեսարաններից մեկը նկարահանելու համար «Երանի»-ի հիմնական կազմով մեկնեցինք Արմավիր, որտեղ գյուղերից մեկում հանդիպեցինք նաեւ հեռուստասերիալի երկրպագուներին:

Նրանցից մեկը` մի երիտասարդ, ցանկացավ լուսանկարվել ինձ հետ: Լուսանկարվեցինք, իսկ հետո խնդրեց, որ միասին գնանք իր փոքրիկ քրոջն ուրախացնելու, որը, իր խոսքով, ինձ շատ է սիրում: Ասաց, որ մի փոքր հեռու է իրենց տունը, եւ ավտոմեքենայով 5 րոպեում կհասենենք: Ինձ հետ էր նաեւ մեր դիմահարդարը, եւ որոշեցինք երկուսով գնալ…Բայց ճանապարհին այդ տղան ինձ տարօրինակ բաներ էր ասում, թե իբր փախցնելու եւ ամուսնանալու է ինձ հետ:

Սկզբում, բնականաբար, դա որպես կատակ ընդունեցի, բայց հետո զգացինք, որ ամեն ինչ լրջանում է, ու դիմահարդարը հաղորդագրություն գրեց ռեժիսորին, որ գան մեր հետեւից: Բարեբախտաբար, մեր անձնակազմը շատ հեռու չէր. նրանց ավտոմեքենան տեսնելով՝ երիտասարդը վախեցավ եւ կանգնացրեց մեքենան»,-նշեց դերասանուհին` հավելելով, որ երկրպագուի դեմ ոչ մի բողոք չի ցանկանում ներկայացնել.

«ՈՐՈՇԵՑԻ ԸՆԴԱՌԱՋԵԼ ՆՐԱ ԽՆԴՐԱՆՔԻՆ ԵՒ ՆԵՐԵԼ ՆՐԱՆ: ՀԻՄԱ ԱՅՍ ԴԵՊՔԸ ՀՈՒՄՈՐՈՎ ԵՄ ՀԻՇՈՒՄ. ՊԱՐԶԱՊԵՍ ՉԷԻ ՍՊԱՍՈՒՄ, ՈՐ ՆՄԱՆ ԲԱՆ ԻՆՁ ՀԵՏ ԿԱՐՈՂ ԷՐ ՊԱՏԱՀԵԼ»,-ՆՇԵՑ ՆԱ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *