Դե բռնվեք, տեսեք ինչպես են օդանավակայանի աշխատանկիցները վարվում ձեր ճամպրուկների հետ․ Տեսանյութ

Ճամփորդել շատերն են սիրում և մարդկանց մեծ մասը նախընտրում է երկրից երկիր տեղափոխվել ինքնաթիռով։ Շատ հարմար է, մեկ — երկու ժամում կարող ես հազարավոր կիլոմետրեր կտրել անցնել ինքնաթիռով։ Բացի այդ օդանավականների աշխատակիցների քաղաքավարի և կիրթ վերաբերմունքը տպավորություն է ստեղծում, որ աշխատանքը բարձր մակարդակով է կատարվում։

Ինքնաթիռում բորտուղեկցորդուհու մեղմ ու հաճելի ձայնը, կիրթ խոսքն ու հարգալից վերաբերմունքը, էլ ավելի են ուժեղացնում տպավորությունը, որ սպասարկումը իրականացվում է բարձր մակարդակով։ Մնում է միայն անվտանգ վայրէջք կատարել։

Բայց երբեմն այդ տպավորությունը հօդս է ցնդում, երբ բեռը ստանալիս ուղևորներից ոմանք հայտնաբերում են, որ ճամպրուկը վնասված է, իսկ հիասթափությունն էլ ավելի է մեծանում, երբ պարզվում է, որ ճամպրուկի մեջ խնամքով դասավորված իրերը վնասվել են։ Պարզվում է ամեն ինչ այնքան էլ այնպես չէ, ինչպես պատկերացնում ենք։

Ուղևորը թաքուն նկարել է, թե ինչպես են օդանավակայանի աշխատակիցները վարվում ճամպրուկների հետ, երբ մենակ են․ Տեսանյութ

Տեսանյութում երևում է ինչպես է աշխատակցուհին ճամպրուկները շպրտում ներքև։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *