Դե հիմա թող ինձ ասեն, որ բան չի փոխվել, քանի որ․․․ Ռաֆայել Մնացականյանի դիպուկ տեսաուղերձը ներկայիս իշխանությունների և Հայկ Մարությանի կատարած փոփոխությունների մասին

Ռաֆայել Մնացականյանը հերթական տեսաուղերձով է հանդես եկել։

«Ես տասներկու տարի ապրել եմ Երևանում և տասներկու տարվա ընթացքում մեր բակը լավ իմաստով որևէ փոփոխության չի ենթարկվել։ Ավելին ասեմ, գազամատակարարում տեղի ունեցավ ու մեր բակի կենտրոնում բերեցին մի հատ տռուբա դրեցին։

Մի հատ խելքը գլխին ճարտարապետ չեկավ ասեր, որ էս տռուբան դնում եք ստեղ, էս երթևեկելի գոտի ա։ Ու հրաշք, ինչ փոխվեց իշխանությունը, քաղաքապետը գալիս եմ բակ տեսանում եմ մի այգի, մաքրված ողջ չափառներից, ավելորդ բաներից, կանաչապատ ամեն

ինչ մաքուր, ճոճանակ ա դրված, տաղավար ա սարքած, լույս ա քաշած վերջիվերջո։ Դե հիմա թող ինձ ասեն, որ բան չի փոխվել, ով էր էդ սուտի դերասանը, որ եկավ քաղաքապետ դառավ։ Հիմա ինչ ուզում են թող հաչան, ինչ ուզում են թող ասեն։ Իմ բակը կարգին սարքած ա,

վերանորոգած ա, իմ բակի բնակիչները մաքուր տեղով են քայլում, թող ինչ ուզում են ասեն։ Հիմա ես ում հավատամ։ Թող ասեն հա, Տարոն Մարգարյանը շատ լավ քաղաքապետ էր, հազար անգամ թող ասեն, իմ բակը այլանդակ վիճակի մեջ էր, զիբիլի հոտից խեղդվում էիր․․․

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *