Դիմակ չկրող մարդը առանց տուգանվելու հեռացավ ոստիկանից՝ վկայական ցույց տալուց հետո | Ազատություն

«Առողջ մարդկանց խորհուրդ չեմ տալիս դիմակ կրել։ Դիմակ պետք է կրեն միայն վարակվածները,- այսօր հրավիրված ասուլիսին հայտարարում է բժիշկ Նունե Ներսիսյանը՝ հղում անելով ԱՀԿ աղբյուրին,-

հենց այսօր Առողջապահության համաշխարհային կենտրոնում ասուլիս է եղել, որի ընթացքում կենտրոնի անդամներից մեկը՝ Վան Կոհեն հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի ասիմպտոմ դեպքերն ամենայն հավանականությամբ վարակակիր չեն համարվում և ինչպես նրանց, այնպես նաև առողջ մարդկանց դիմակ կրել խորհուրդ չի տրվում»։

Հարցին՝ ինչո՞ւ խորհուրդ չի տրվում, մասնագետը մանրամասնում է՝ առողջ մարդկանց դիմակ կրելու հետևանքով կարող են առաջանալ տարբեր տեսակի ալերգիաներ,

սիրտ – անոթային խնդիրներ և այլ տեսակի հիվանդություններ ու ուղեկցող անհարմարություններ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *