Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ռազմադաշտում՝ ունեցել ենք․նորանշանակ արտգործնախարար

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը։

«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում եւ դա պետք է ճիշտ գնահատել, որովհետեւ անհամաչափ ուժերի դեմ էին մեր հերոսները դիմադրում։ Հիմա մեր խնդիրն է անել ամեն հնարավորը, որպեսզի իրավիճակը կայունանա»,- նշեց նա։

Անդրադառնալով իր անվան հետ կապվող շրջանառվող լուրերին, Արա Այվազյանն ասաց, որ իրեն ճանաչող մարդիկ գիտեն, թե ինքն ինչ մարդ է։

«Եթե ես այս պատասխանատվությունը վերցրել եմ, ուրեմն նախ եւ առաջ ես գտնում եմ, որ սա մեր պարտքն է։ Այսօր, երբ խնդիրը տեղափոխվում է դիվանագիտության դաշտ բոլորիս պարտքն է անել հնարավորինը եւ արժանապատիվ լուծում գտնել։ Սա մեր պարտքն է մեր զինվորների առաջ»,- ընդգծեց նա։

Հարցին, թե ստորագրված փաստաթղթում դրական կետ կա՞ Հայաստանի համար, նախարարն ասաց, թե դրականն այն էր, որ պատերազմը կանգնեցվեց։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *