Դուք կիսո՞ւմ եք վարչապետի հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը եւ միանո՞ւմ դրան. ԲՀԿ-ն՝ ՀՀ նախագահին

Մենք ուշադիր լսեցինք ՀՀ Սահմանդարությամբ երկրի անվտանգության երաշխավոր Արմեն Սարգսյանի խոսքը, որից ստացած տպավորությունն, անկեղծ, հակասական էր: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ քաղաքական խորհուրդը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Երեկ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձով դիմեց ժողովրդին՝  ներկայացնելով հայաաստանյան քաղաքական ուժերի եւ սփյուռքի տարբեր շրջանակներիր հետ քննարկումների արդյունքում ձեւավորված ճանապարհային քարտեզը: Մենք ուշադիր լսեցինք ՀՀ Սահմանդարությամբ երկրի անվտանգության երաշխավոր Արմեն Սարգսյանի խոսքը, որից ստացած տպավորությունն, անկեղծ, հակասական էր:

Եվ այսպես երկու հարց ՀՀ նախագահին.

1. Դուք նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա, իշխանությունը փոխանցելով հանրային վստահություն վայելող եւ պրոֆեսիոնալներից կազմված ազգային համաձայնության կառավարությանը: Արդյո՞ք դա նշանակում է, որ դուք լիարժեքորեն կիսում եք Վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը եւ միանում եք դրան:

2. Իսկ գո՞ւցե ձեր հրապարակած ճանապարհային քարտեզը նպատակ ունի հնարավորինս երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Եթե դուք հստակ եւ ուղիղ չեք պատասխանում այս երկու հարցերին, ապա ստիպված ենք լինելու արձանագրել, որ դուք իշխանությունների հետ հավասարապես կիսում եք Արցախի կապիտուլյացիայի ամբողջ պատասխանատվությունը:

ՀՀ նախագահից ակնկալում ենք այս երկու հարցերի  անկեղծ պատասխանը»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *