Դուք պատմության պղծողներն եք, ոչ թե կերտողները. Պավլիկ Մանուկյան

Հունվարի սկզբին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի վերաբերյալ գրառում էր կատարել, որ նրան պատերազմի տարիներին փոխանակել են 3 տասնյակ

ադրբեջանցիների հետ: Այնուհետեւ Իոաննիսյանը լրացուցիչ գրառում էր կատարել (մեջբերումը՝ մասնակի). «Արշավիր Ղարամյանի` պատերազմի ժամանակ գերի ընկնելու հանգամանքները և ապա փոխանակմամբ ազատվելու պատմությունն իրարամերժ է: Իմ տեղեկատվությունը (ըստ որի Ղարամյանը գերի է ընկել ավար հավաքելիս և փոխանակվել 32 ադրբեջանցու հետ).

գալիս էր Արցախի հերոսի կոչում ունեցող երկու այլ գեներալներից, սակայն այն հակասում է այլ աղբյուրներից եկող տեղեկատվության հետ… Ես հայցում եմ ընթերցողներիս/հետևորդներիս և Ղարամյանի ներողամտությունը՝ չապացուցված տեղեկատվություն տարածելու համար: Իրան-ԱՄՆ առճակատման վերաբերյալ Ղարամյանի հայտարարության մասին իմ քննադատությունը չպիտի համեմվեր այդ անձի մասին չճշտված ինֆոյով:

Այո, Ղարամյանի հայտարարությունը հակասում է պաշտոնական Ստեփանակերտի և Երևանի մոտեցմանը ու կարող է խաղաքարտ լինել Վաշինգտոնում ադրբեջանական լոբբիստների ձեռքում»: 

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *