«Եթե այդ օրը չստորագրվեր փաստաթուղթը, 500-ից ավելի մարդ շրջափակման մեջ էր մնալու»․ արձակուրդ եկած զինծառայողներ

Արցախի զորամասերից արձակուրդ են վերադառնում ժամկետային զինծառայողները․ նրանց դիմավորում են վերջինների ծնողներն ու հարազատները։

Հարցին՝ արդյոք ի՞նչ կարող էր լինել, եթե չստորագրվեր հայտնի փաստաթուղթը, զինծառայողին դիմավրող մայրն ասաց՝ «էս էրեխեքն էսօր տուն չէին գա․ էսօր էստեղ կանգնած չէինք լինի, թող ոչ մեկ մեր փոխարեն չխոսի․․․։ Եթե չստորագրվեր՝ մենք Եռաբլուրում հիմա կլինեինք»,- ասաց նա։

Զինծառայողն էլ հավելեց, որ, եթե այդ օրը չստորագրվեր փաստաթուղթը 500-ից ավելի մարդ շրջափակման մեջ էր մնալու»։

Հիշեցնենք՝ Արցախում ծառայող ժամկետային զինծառայողները վերադառնում են տուն՝ մեկշաբաթյա հանգստի։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *