Եթե այսպես շարունակեն, ապստամբելու ենք, բա ինչ ենք անելու․ Պավլիկ Մանուկյան (Տեսանյութ)

Չեմ հասցրել ծանոթանալ, ոչ էլ ծանոթանալու կարիք ունեմ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ մեղադրող կողմն առաջարկել է իրեն դատապարտել 9 տարվա ազատազրկման:

«Թե դատախազը ինչ կորոշի, ինչեր կանի, ես իմ արածի պատասխանատվության արժեքը հասկանում եմ: Ես սրանցից լավ բան չեմ էլ սպասել, որովհետև իշխանափոխությունը ընդունում-հանձնում եղավ:

Ոչ մի հեղափոխություն էլ չկա: Կար շատ գեղեցիկ տեղափոխություն, որին խաբեությամբ մասնակից դարձրեցին նաև ժողովրդին»,-ասաց նա:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *