«Եթե այս օրերին չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը, դիմելու եմ ՀՀ-ին՝ ճանաչելու մեր անկախությունը». ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասուլիսի սկզբին շնորհակալություն հայտնեց ՌԴ իշխանությանը՝ մարդասիրական հրադադարին նպաստելու համար և կարևորեց Մինսկի համանախագահության դերը:

«Կարևոր եմ համարում ՄԽ համանախագահության առումով, որը մնում է միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը բանակցությունների և խաղաղ գործընթացի համար»,- ասաց նա:

Ահ նախագահը հայտնեց, որ եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում չզգան Ադրբեջանի պատրաստակամությունը՝ խաղաղ ճանապարհով հարցի լուծման, առաջին հերթին ինքը դիմելու է ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ապա միջազգային կառույցներին և բոլոր երկրներին:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *