Եթե բոլորը սկսեն գնել հայկականը, ապա․․․ Կտեսնեք, որ համ գնային առումով եք շահելու, համ էլ երկրին հսկայական օգուտ եք տալու․ փորձագետ

Եթե բոլորը սկսեն գնել հայկականը, ապա․․․ Կտեսնեք, որ համ գնային առումով եք շահելու, համ էլ երկրին հսկայական օգուտ եք տալու․ փորձագետ

Ներմուծածի փոխարեն տեղական արտադրանքը գնելով մեր գումարը թողնում ենք Հայաստանում, որ շարունակի աշխատել մեր բարեկեցության եւ պետության հզորացման վրա։

Հիմա մի պահ տանը որոշեցինք տեսնել, թե սննդից ու հիգիենայի պարագաներից ինչն է, որ ներկրվածն ենք գնում, ինչը՝ տեղականը։ Պարզվեց, որ մեխանիկորեն միշտ ռուսական ձեթ ենք գնել, նորզելանդական կարագ, գերմանական լվացքի հեղուկ, Պրոկտր ընդ Գեմբլ-ի՝ Ռուսաստանում պատրաստած սպասք լվալու հեղուկ, ֆրանսիական Կամեյի՝ Եգիպտոսում արտադրված սապոն, Ռումինիայում արտադրված Հեադ ընդ Շոլդերս շամպուն։ Ու սա այն դեպքում, որ բոլորի հայկական փոխարինողներն էլ կան, ընդ որում՝ հիմնականում որակով չզիջող, բայց գնային առումով՝ ավելի էժան։

Հասկանալի է, որ շատ բաներ կան, հատկապես կենցաղային տեխնիկա, էլեկտրոնիկա, որոնք դեռ Հայաստանում չեն արտադրվում, բայց որ հաշվում եմ, էս կարգի փոխարինվող ապրանքների վրա ամեն միջին ընտանիք տարեկան ծախսում է մինչեւ 1000 դոլար գումար։ Ու եթե բոլորը սկսեն գնել հայկականը, ապա Հայաստանում ապրող շուրջ 800 հազար ընտանիքը Հայաստանում կթողնի 800 միլիոն ԱՄՆ դոլար միայն այս առաջին անհրաժեշտության ապրանքների ու սննդամթերքի հաշվին, բացի դա, այդ գումարի հաշվին շեշտակիորեն կավելանան աշխատատեղերը, ներքին մրցակցության շնորհիվ կբարելավվի այս նշածս ապրանքների որակը, վաճառքի ծավալների աճի շնորհիվ կբարձրանան այս ոլորտում աշխատողների աշխատավարձերը, էապես կավելանան պետբյուջեի եկամտային հարկի եւ շահութահարկի ծավալները։ Պատկերացրե՛ք, այս գումարը 4 անգամ ավելին է, քան այն, ինչը աշխարհի հայերով հավաքեցիքն պատերազմի 44 օրվա ընթացքում։

Գնացի խանութից առա Աշոցքի սերուցքային կարագ պլաստմասե տուպի մեջ՝ նորզելանդականից կրկնակի էժան ու կրկնակի համով, «Империя вкуса» անվամբ Երեւանում արտադրված հալած յուղ՝ առանց խոլեստերինի, Mister Jin սպասքի լվալու հեղուկ, ընդ որում, խանութի վաճառողուհիները տեղյակ չէին, թե իրենց մոտ վաճառվող մթերքներից եւ ապրանքներից որոնք էին տեղական արտադրության եւ ստիպված էինք երկար փնտրել, հատ-հատ ստուգել։

Շամպուններն ու օճառները պատրաստվում եմ գնել «Դիցուհի» հայկական կոսմետիկայի խանութից, որը գտնվում է Երեւան տոնավաճառում (Սասունցի Դավիթ մետրոյի կայարանի հետնամասում)։

Դե կաթնամթերքը, հացաբուլկեղենը, մրգեղեն-բանջարեղենը մինչ այժմ էլ միշտ հայկականն ենք գնել։ Մի խոսքով, ժող ջան, կոտրում ենք կարծրատիպերը, չենք ընկնում ներկրողների կողմից լայնորեն գովազդված եւ արդյունքում իրենց որակի համեմատ անհամարժեք թանկ վաճառվող արտասահմանյան ապրանքների ու մթերքների հետեւից ու գնում ենք հայկականը։ Կտեսնեք, որ համ գնային առումով եք շահելու, համ էլ երկրին հսկայական օգուտ եք տալու։

Փորձագետ Հովսեփ Խուրշուդյանի Ֆեյսբուքյան էջից։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *