Եթե Իրանին թվում է, թե «տարածքային ամբողջականության» մասին շուտ շուտ կրկնելով․ Ստյոպա Սաֆարյանի կոշտ անդրադարձը Իրանի արտաքին քաղաքականությանը

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Եթե Իրանին թվում է, թե «տարածքային ամբողջականության» մասին շուտ շուտ կրկնելով անվերահսկելիության տիրույթ մտնող Ադրբեջանը հարգելու է իր տարածքային ամբողջականությունն ու չի փորձելու իր և Թուրքիայի «ուժը» արտահանել Իրան, ապա չարաչար սխալվում է։

Ու այս ամենում գնալով հասկանում ես, որ մենք պարտվել ենք ոչ թե պատերազմում, այլ տևական պատերազմի հեռանկարին, որը Հայաստանը չէր կարող իրեն թույլ տալ այդպիսի ռեգիոնալ հարևանների, բարեկամների ու թշնամիների պայմաններում։ Գիտեմ, տարօրինակ է հնչելու, բայց ես երբեք չեմ ասելու, թե պարտվել ենք պատերազմում։

Կրկնելու եմ’ ստիպված ընդունել ենք օկուպացիոն հայտարարությանը, որովհետև չէինք կարող հաղթել, եթե պատերազմը տևական լիներ…

Նշենք, որ Պաշտոնական Թեհրանը ողջունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Այս մասին երեկ երեկոյան Twitter-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ավարտին։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *