Եթե կա մի լավ ձևակերպում այս սահմանադրությունում, դա ՍԴ նոր մոդելն է․ Արուսյակ Ջուլհակյան

«Վերջին մեկուկես տարին իրավաբանական հանրույթի կողմից քննարկման առարկա է դարձել, թե արդյոք մենք պետք է պահպանե՞նք եռաստիճան դատական համակարգի մոդելը և ունենանք առանձին ՍԴ, թե մի շարք այլ երկրների պես ունենանք Գերագույն դատարան, որը իր մեջ կներառի թե՛ ՍԴ, թե՛ Վճռաբեկ դատարանի գործառույթները։ Ես կարծում եմ՝ սա քննարկման հարց է։

Որքանով ես եմ պատկերացնում այդ մոդելը, այն պետք է ունենա երկու պալատ և պալատներից մեկում քննարկվելու է սովորական գործերը, իսկ մյուս պալատը լինելու է սահմանադրական պալատը, որը ներկայիս ՍԴ-ի գործառույթներն է իրականացնելու, այսինքն՝ ստուգելու է իրավական ակտերի սահմանադրականությունը, ընտրական վեճեր է լուծելու և այլն, այսինքն՝ այն ամենը, ինչ հիմա անում է ՍԴ-ն։

Արդյոք կգնա՞ այս ճանապարհով Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, թե ոչ, ես այս պահին չեմ կարող ասել, սա ավելի մանրամասն ուսումնասիրելու հարց է, և մենք պետք է շատ մանրամասն ուսումնասիրենք այս երկու մոդելներն էլ»,

-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությնա պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *