Եթե մեզանից պարգևավճար եք ուզում, ուրեմն դուք բանակից եռակի անգամ եք գողանում Ջիվան Աբրահամյանը՝ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության միակ  փոփոխությունը  հեղափոխությունից հետո ասֆալտն է և վերջ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ակտիվիստ, Մանվել Գրիգորյանի դեմ ցույցերի կազմակերպիչ, իշխանամետ հայացքներով հայտնի  Ջիվան Աբրահամյանը՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի  ուղիղ եթերում հնչեցրած այն  տեսակետին, որ Հայաստանի տարբեր մարզերում տեղի ունեցող շինարարությունները ցույց են տալիս, որ տեղին են նախարարիներին եւ մարզպետերին տրված պարգեւավճարները:

Ջիվան Աբրահամյանը նշում է՝ Ազգային ժողովի պատգամավորները, նախարարներն ու մարզպետները ստանում են պարգևավճարներ, և այս իրողությունների մեջ հայտարարում են, որ պարգևավճար ստացողը նորմալ է.«Բայց սրա հետ մեկտեղ հայտարարում են, որ ՀԴՄ  չտրամադրողը ՝ բանակի հաց գողանալ է»,- նշեց  նա:

Ակտիվիստը, դիմելով վարչապետ Փաշինյանին ասաց. «Այդ պարգևավճարները ձևավորվում են ՀԴՄ-ների գումարից, ինձ մի հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ է մեր փաստարկված քաղաքական կարծիքը, երբ բարձրաձայնում ենք, ստացվում է, որ մենք նախկինների ջրաղացին ենք ջուր լցնում: Դուք ձեր պարգևավճարներով, ոչինչ չանելով, ռոբասերժական համակարգին  չդատելով, ստեղծում եք իրավիճակ, որ մենք հայտնվենք այս իրողությունների շրջանակում։

Կարելի է, չէ՞, այս երկիրը դնել քաղաքակիրթ երկրի տեղ և քաղաքական կարծիքները չքարկոծել, պետք է բարոյական լինենք ու հասկանանք, որ եթե ՀԴՄ չխփողը բանակից գողանում է, երբ թողում եք, որ ԱԺ-ում համասեռամոլ ելույթ ունենա, ու դրա համար մեզանից պարգևավճար եք ուզում, ուրեմն դուք բանակից եռակի անգամ եք գողանում: ՀՀ քաղաքացիների կյանքում դեռ ոչինչ չի  փոխվել, հեղափոխությունը դեռ իր տրամաբանական ոչ մի կետին չի հասել, դատական համակարգը նույն նողկալի վիճակում է, բայց Արդարադատության նախարարը պարգևավճար է ստանում»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *