Եկեղեցին սեփական դուքան չէ․ Ուղղակի տարրական բան պիտի իմանալ, որ․ Սպարտակ Ասոյանի կոշտ արձագանքը քահանա Աջապաhյանին

Եկեղեցին սեփական դուքան չէ։ Ուղղակի տարրական բան պիտի իմանալ, որ

Սպարտակ Ասոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Ցանկանում էի այլևս ոչ մի բանի չարձագանքել, սակայն Շիրակի թեմի առաջնորդի անհեթեթ արտահայտությունը մտադրությունս փոխեց։ Վարչապետ Փաշինյանի ներկայությամբ չի ցանկացել ծիսակատարություն անցկացնել, քանզի․․․

Քահանա Աջապաhյանին խելացի հոգևորականի տեղ էի դրել, սակայն արտաբերած մտքերը փոխեցին տեսակետս։ Այստեղ խնդիրը Նիկոլ Փաշինյանը և իր անձը չեն։ Ծիսակարգը արվում է ոչ իր համար։ Այստեղ պետության Վարչապետն է, ում Ինչքան էլ չհարգես, պարտավոր ես կատարել արարողակարգդ։

Եկեղեցին սեփական դուքան չէ։ Ուղղակի տարրական բան պիտի իմանալ, որ վարչապետը պետության խորհրդանիշն է։ Նա այդ պահին ներկայացնում է նաև պետությանդ օրհներգը, գերբը և դրոշակը։ Ո՞վ ասաց, որ բոլոր հավատացյալները հարգում ու ընդունում են Ձեզ ։

Կլինեն, չէ՞, չընդունողներ, բայզ գալիս են լսելու Ձեզ, Աստծո հետ հաղորդակցվելու ոչ թե Աջապաhյանի միջոցով, այլ հոգևոր միջնորդի, ով հիմա, Դուք եք։ Այնպես որ, Աստծուն մի՛ խառնեք ներքին խառնակչություններին։ … Եթե կցանկանաք իմանալ՝ նաև այդպիսի բաների պատճառով պարտվեցինք»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *