Կարապետ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը։
Նաիրա Զոհրաբյանի խոսքերը խոցեցին բոլորիս և բարձրացավ համաժողովրդական ցասման ալիք։
Բոլորը հիշեցին բոլոր դժվարությունները և խեղդող կարոտը։

Բայց եկեք չմոռանանք, որ նրանք, ովքեր գողացան մեզանից մեր հույսն ու հայրենիքը և աճեցրեցին Նաիրայի պես գրպանային վայրահաչողներ, այսօր լուրջ հավակնություններ ունեն և ցանկանում են խեղդել հեղափոխությունը։ Եկեք համախմբվենք և մի ճակատ կազմած սատարենք Փաշինյանին։ Եկեք այնպես անենք, որ մեր կողքին ապրող քոչասեռժական թալանչիները չկարողանան մարսել հայ ժողովրդից թալանած միլիարդները։

ԱՄՆում, Եվրոպայում և այլուր եկեք բացահայտենք նրանց և տեղի իշխանությունների ուշադրությունը հրավիրենք նրանց կարողությունների հանցավոր ծագման վրա։