Եկեք պանիկա չտարածենք. Սասուն Միքայելյանը համախմբման կոչ արեց ԱԺ ամբիոնից

Գրիպն ու կորոնավիրուսը շատ նման են իրենց ախտանիշներով, սակայն ունեն տարբերություններ։ Ինչպե՞ս տարբերել այդ երկու ինֆեկցիաները, գրում է medikforum.ru–ն։

Ախտանիշներ. թոքերն ախտահանող նոր կորոնավիրուսն իսկապես հեշտ է շփոթել գրիպի հետ։ Ահա ինֆեկցիայի ընդհանուր ախտանիշները.

տենդ

չոր հազ

հևոց

հոգնածություն

Ինչո՞վ է տարբերվում կորոնավիրուսային ինֆեկցիան. հիվանդների մոտ մրսածություն չի գրանցվում, քանի որ վիրուսն ախտահարում է ստորին շնչուղիները;

Ինֆեկցիոն ուղի. գրիպի վիրուսներն ունեն բարձր վիրուլենտություն (ախտածնության մակարդակ)։ Դա նշանակում է, որ անգամ չնչին քանակի դեպքում դրանք կարող են առաջացնել գրիպի դրսևորումներ: 

Ինչպե՞ս տարբերել չինական կորոնավիրուսը. ի տարբերություն գրիպի` կորոնավիրուսներն այդքան էլ վարակիչ չեն, մարդկանց մեծ մասի իմունային համակարգը կայուն է վարակի նկատմամբ։

Ինկուբացիա. գրիպն ունի կարճ ինկուբացիոն շրջան` 1–2 օր։  Այդ ընթացքում, անգամ չունենալով հիվանդության նշաններ, գրիպով վարակված մարդն արդեն շատ վարակիչ է և մնում է այդպիսին մեկ շաբաթ։

Ինչո՞վ է տարբերվում կորոնավիրուսը. ինկուբացիոն շրջանը կազմում է 2–14 օր։ Դեռևս պարզ չէ, թե նախքան հիվանդության դրսևորումը որքան երկար են մարդիկ մնում վարակիչ։ Պարզ չէ նաև, թե մարդիկ որքան երկար են մնում վարակիչ առաջին ախտանիշներից ի հայտ գալուց հետո։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայլանդում և Ճապոնիայում։ Տվյալ պահին հայտնի է 2019-nCoV տիպի կորոնավիրուսով վարակվածների 11 791 հաստատված դեպք: Նրանցից 1795-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *