Դավիթ և Սպարտակ Մարտիրոսյանները Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից են։ Սպարտակը հետախույզ էր, իսկ Դավիթը` տանկիստ։

Եղբայրները մեկ տարվա տարբերությամբ նույն օրը` հուլիսի 9-ին, զորակոչվել են Հայոց ազգային բանակ, ու զոհվել են նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին։
Վերջին անգամ տղաների հետ խոսել են հոկտեմբերի 16-ին։ Տղաների մայրը ամիսներ առաջ էր մահացել։

Ընտանիքի հայրը, տատն ու պապը իրենց տեղը չեն գտնում, չգիտեն՝ ինչպես պիտի շարունակեն ապրել։
Մանրամասները՝ Iravaban.net-ի տեսանյութում:
