Ես այն բանակի կողքին եմ, որը չի խառնվում քաղաքական գործընթացներին, այդպիսին էր նաև Վազգենի տեսակետը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանում առաջացած ներքաղաքական խնդրին պետք է շտապ լուծում տրվի։

Ըստ Սարգսյանի՝ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ 60-80 օրյա ժամկետում։ Սարգսյանը նման կոչով դիմեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, նաև՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ու ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին, որպեսզի վերջիններս էլ նման պահանջով դիմեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ինչ վերաբերում է ԶՈւ Գլխավոր շտաբում առաջացած իրավիճակին, ապա ըստ մեր զրուցակցի, միայն Օնիկ Գասպարյանի հեռանալով քաղաքական ճգնաժամը չի հաղթահարվելու։ Սարգսյանը բացառում է նաև, որ Գասպարյանի վրա ռուսական ազդեցություն լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ Առաջին լրատվականի տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *