Ես այսօր գոռում եմ ու շնորհակալ եմ քեզ, հպարտ եմ Քեզնով, որ… Հերոս Ռազմիկ Գրիգորյանի սիրելիի անչափ հուզիչ գրառումը, որն անհնար է կարդալ առանց արցունքների

Patum.am-ը գրում է. «Գրում է Հերոս Ռազմիկ Գրիգորյանի սիրելին. ԻՄ դերանունը դարձել էր ՄԵԶ համարժեք բառ ,ԵՍ ու ԴՈՒ բառերը հավասար էին ՄԵՐ բառին, Յուրաքանչյուր անգամ, երբ յուրաքանչյուրն արտաբերի Հերոս բառը , 1-ին Քո պատկերն է գալու իմ աչքերի առաջ , ձայնդ

ականջներիս: Նույնիսկ Քո անվան տառերն են բառ եղած համապատասխանում ՝ հերոսությանդ: Դու իմը լինելով այսօր բոլորինն ես դարձել, բոլորի հերոսը, Ինձ համար ՝ անմ ահ հերոսը, որին պահում եմ սրտումս՝ ամենակենտրոնում, որի բաբախի հետ ապրում ես ԴՈւ նույնպես: Ավա՜ղ , Հայրենի հողը

չդիմացավ ՔՈ բազկի ուժին, ՄԵՐ սիրո չափաբաժնին, ԴՈՒ վեր գնացիր, որ մեր սերը պատի ողջ աշխարհը : Քեզ պես հարյուրավոր հերոսների շնորհիվ ապրելու Է մի ամբողջ սերունդ, մի ողջ ազգ : Իսկ ՄԵՆՔ կրկին իրար մոտ ենք, պարզապես ես ՔՈ ար յան գնով պահած հողի վրա,

իսկ ԴՈՒ ինձ համար երկնային հրեշտակ դարձած: ԴՈՒ փայլ տվող աստղ ես ինձ համար, որ խավարում ցույց է տալիս իմ ճիշտ ուղին: Ես այսօր գոռում եմ և շնորհակալ եմ քեզ , հպարտ եմ Քեզնով, որ ճանաչել եմ հենց քեզ պես Հերոսի: Իսկ ես հայ հերոսի դուստր լինելով շա՜տ ուժեղ եմ : Աստված հոգիդ վառ պահի վերևում, իմ ՝ ԱՆՄ ԱՀ ՀԵՐՈՍ»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *