Ես Առաջարկելու Եմ Վերականգնել Պա Տերազմի Ժամանակ Հայրենիքի Դա Վա Ճանության Համար Մա Հա Պատիժը. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեռանալո՛ւ ես, հանկարծ չշշկռվես: Պոպուլիստի ամենասիրելի բառը ժողովուրդն է։ Պոպուլիստը բոլոր իրավիճակներում հղում է անում ժողովրդին։ Դա հեշտ է, դա հարմար է, դա փոփքորնի պես մի բան է՝ թեթև, դյուրամարս, հեշտ ծամվող։ Պոպուլիստի «ժողովուրդը» չունի կոնկրետ դեմք, հասցե, անուն-ազգանուն, հեռախոսի համար։ Նա ընդհանրական այն պողոսն է, ով երբ պետք է՝ վարչապետ է, ընդ որում՝ երեք միլիոն վարչապետ։ Երբ պետք չէ՝ «ժողովուրդը» տեղում տրանսֆորմացվում է դասալիքի, անթասիբի, պատի տակ վնգստացողի, դա վաճանի։

Պոպուլիստի ողջ ենթագիտակցությունը մեկ բանի վրա է աշխատում՝ էսօր ինչպես մանիպուլացնի իր փայ ժողովրդին, որին հարնային սլենգում այլևս քնքշաբար «ժեխ» են ասում։ Բայց նույն այդ պոպուլիստը իր հրաժարականը պահանջող ժողովրդի կողքով անցնում է զր ահապ ատ մեքենայով ու «մագազինը» լիցքավորած և ժողովրդի դեմքին բաց պահած բաց հրազենով։

Պոպուլիստի համար «ժողովուրդը» նաև գույն ունի՝ իր փայ ժողովուրդը սպիտակ է, իսկ էն ժողովուրդը, որն ասում է՝ դա վաճանը, հայրենիք հանձնածը, կիրթ թուրքի հետ լիֆտում Շուշին վաճառածը պիտի հեռանա՝ էդ ժողովրդի գույնը սևն է։ Պոպուլիստի համար իր հրաժարականը պահանջող երկու կաթողիկոսները, կուսակցությունները, անհատ մտավորականները, ԵՊՀ-ն ու ԳԱԱ-ն, սահմանամերձ համայնքների ղեկավարները ժողովուրդ չեն։

Պոպուլիստի համար «ժողովուրդը» Ջաբրայիլը Քարվաճառից չտարբերողն է, «գլենդել նա դանու-ի» մանիկյուրշիցան է, ով «ջրվեժ» չոլկայով լատինատառ հայհոյանք է գրում։ Պոպուլիստի համար «ժողովուրդն» իր ընտանեկան և կուսակցական ֆեյքերն են, որոնց «քշողները» հավասարապես դատվելու են պետական դ ավ աճանության համար։

Բայց պոպուլիստը մի բան չի հաշվարկել՝ նա հանձնել է Արցախը, մեզ զրկել է հայրենիքից, որովհետև վախեցել է, որ իր փայ «ժողովուրդը» իրեն կասի «դ ավաճան»։

Ես առաջարկելու եմ Քր եական օրենսգրքում պա տերազմի ժամանակ հայրենիքի դ ավաճանության համար վերականգնել մ հա պատիժը։ Դա, վստահաբար, արդար կլինի։ Հետո արդեն թող դա տարանը որոշի՝ Արցախը հանձնվել է անմեղսունակությա՞ն, թե դա վաճանության արդյունքում։

Միևնույն է՝ հեռանալու ես։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *