Ես թքած ունեի կառավարության վրա..․ Պաուզա Անո

Ես թքած ունեի կառավարության վրա, ես իմ հանդիսատեսին եմ դիմել․ Պաուզա Անո

ArmDaily.am-ը գրում է․ Օրեր առաջ հումորային դերասանուհի Նարինե Ոսկանյանը (Պաուզա Անո) ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել էր քաղաքացիներին` օգնության խնդրանքով:

Նա սրտի շտապ վիրահատության կարիք ուներ, որի համար պետք էր 3մլն դրամ, որը դերասանի համեստ կյանքով ապրող Նարինե Ոսկանյանի համար աստղաբաշխական էր:

Դերասանուհին տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ խնդրելով օգնել իրեն այս ծանր պահին։

Ժամեր անց նրան դիմել էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը` պատրաստակամություն հայտնելով ամբողջ գումարը փոխանցել:

ArmDaily.am-ի հետ զրույցում Նարինեն ասաց, որ մեկ ժամից մտնում է վիրահատության. «Ինձ շատ լավ եմ զգում: Վիրահատական փուլն արդեն սկսվել է, անալիզները հանձնել եմ, մեկ ժամից վիրահատությունը կանեն»:

Հարցին` արդյոք սպասում էր քաղաքացիների կողմից նման արձագանքի, Նարինեն նշեց. «Իհարկե սպասում էի, եթե վստահ չլինեի իմ հանդիսատեսի վրա, չէի անի նման բան: Դրա համար էլ ես թքած ունեի կառավարության վրա, ես իմ հանդիսատեսին եմ դիմել»:

Դիտարկմանը` դիմել է կառավարությանը, չեն օգնել, թե պարզապես չի ցանկացել կառավարության օգնությունը, դերասանուհին նկատեց.’

«Ոչ , չեմ դիմել, չեմ էլ ուզեցել դիմել: Ես իմ հանդիսատեսի վրա վստահ էի, ինչիս էր պետք կառավարությունը: Ես ժողովրդինն եմ, կառավարությանը չեմ, ազիզ ջան: Եթե դիմեի, չեմ կարծում, որ կմերժեին, բայց ինձ պետք չէր իրենց արածը:

Ծերից ծեր հուզմունք էր դա, եթե հասկանում ես, որ քո ժողովուրդը քեզ էդ կարգի սիրում է, որ կարող է կես օրում փող հավաքի, ոնց չես հուզվի:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *