Ես ինձ պարտված բանակի հրամանատարի քույր չեմ զգում, քանզի… Զոհված հրամանատար Արտուշ Արզումանյանի քրոջ հուզիչ գրառումը

Նանե Արզումանյանը գրել է. Ես ինձ պարտված բանակի հրամանատարի քույր չեմ զգում, մենք դեռ հաղթանակներ ենք կերտելու։ Կներես, իմ հրամանատար, ուզում եմ կողքիդ հայտնվել, գլուխս դնել ուսիդ ու պատմել աշխարհի անարդարության մասին։

Գիտեմ՝ հանգիստ կժպտաս եւ չես զարմանա ոչնչից, սակայն ես ուզում եմ պատմել քեզ, թե ինչպես է ասեղներով անվերջ խո ցվում սիրտս։ Կներես, որ պայքարդ կիսատ մնաց հիմա, կներես, որ վերևից տեսնում ես այս ամենը։ Կներես, որ քո սեփական հողում անգամ դեռ չեմ կարողանում քեզ գտնել:

Կներես, որ չեմ կարողանում պահանջել ու գոռալ, քանի որ այդպես ես դաստիարակել և միշտ համարել բնական սեփական կյանքը Հայրենիքի համար չխնայելը։ Կներես, բայց խոստանում եմ, որ պիտի պատմեմ աշխարհին, թե ով ես Դու՝ հոգիդ ու կյանքդ չխնայողդ։ Անսահման բարի ու խիստ,

ազնիվ ու հպարտ, իմ վեհ ու անվախ, ուժեղ հրամանատար, վստահելի ու անձնուրաց ընկեր, օրինակելի զավակ ու հայր, 23 տարվա պայքարդ մի օր արժանի հաղթանակ է կերտելու։ Պատերազմը տանում է լավագույններին, իսկ միջակությունները մնում են, որ քննարկեն, թե ինչպես են կռվել ուժեղները… Պարոն կապիտան, պատի՛վ ունեմ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *