Ես ինքս գնալու եմ առաջնագիծ. Արթուր Ասատրյան

Արթուր Ասատրյան հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ՝իմ սիրելի համաքաղաքացիներ, այսօր մեր երկրում տիրող իրավիճակը անհանգստացնում է յուրաքանչյուրիս և սա բոլորիս խնդիրն է։

Սա այն դեպքն է երբ պետք է մի կողմ դնել ամեն ինչ և համախմբվել, դառնալ մեկ բռունցք և ցույց տալ թշնամուն մեր բազկի ուժը։ Հորդորում եմ զգոն մնալ, պատրաստակամ լինել օգնելու, աջակցելու մեր բանակին, վիրավորներին, կամավորներին։Այս պահից սկսած հայտարարում եմ հերթագրում՝ Արցախ մեկնելու համար։

Իհարկե համագործակցելով զինկոմիսարիատի հետ և հետևելով ՊԲ հրահանգներին։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նաև տրամադրել մեքենաներ՝ կամավորներին Արցախ տանելու համար։

Ես ինքս ձեզ հետ միասին գնալու եմ առաջնագիծ՝ լինելու եմ հայ զինվորի կողքին։ Միասին պաշտպանենք Արցախը և Հայաստանը»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *