Ես Լևոն Մնացականյանի հետ հարավում ղեկավարում եմ մարտերը. Արթուր Աղաբեկյան

Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Արցախի հերոսներին, ովքեր ռազմական ստրատեգներ են եւ կարող են բեկում առաջացնել պատերազմում, լիովին չեն ներգրավվում ռազմական շտաբի աշխատանքներում։ Հրապարակման մեջ նշվել էր Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի, Լեւոն Մնացականյանի անունները:

Այսօր ArmLur.am-ն արդեն զրուցել էր Արցախի հերոսներից Վիտալի Բալասանյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշել էր, թե առաջիկայում ամեն ինչ լավ է լինելու՝ այլ հարցերի չցանկանալով պատասխանել: Մեզ չհաջողվեց կապ հաստատել Արշավիր Ղարամյանի կամ Լևոն Մնացականյանի հետ, սակայն զրուցեցինք Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, թե ինքը համակարգված աշխատում է: «Այս ամբողջ ընթացքում ես Լևոն Մնացականյանի հետ հարավում ղեկավարում եմ մարտերը, շատ համակարգված աշխատում ենք ՊԲ-ի հետ, որևէ այդպիսի խնդիր չկա», – նշեց նա:

Աղաբեկյանի խոսքով Լևոն Մնացականյանը օրերս վարակվել է կորոնավիրուսով եւ ծանր է տանում հիվանդությունը: Շուտով կապաքինվի և կմիանա հրամանատարական աշխատանքին։

Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ կորոնավիրուսով վարակված է նաեւ Արթուր Աղաբեկյանը, սակայն դեռ շարունակում է ղեկավարել մարտերը: Ոտքի վրա է բուժումն ընդունում։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *