Ես համոզված եմ, որ փողոց դուրս չեն եկել որդեկորույս մարդիկ, այլ նրանք, ովքեր… Արցախում զո հված Հայկ Սահակյանի մորեղբոր կարևորը գրառումը

Զո հված զինծառայող Հայկ Սահակյանի մորեղբայրը` Արմեն Հովհաննիսյանը գրառում է կատարել. Բոլոր առողջ ու բանական մարդիկ փորձում են հույզերը ճնշել, հասկանալ, վերլուծել: Ես համոզված եմ, որ փողոց դուրս չեն եկել որդեկորույս մարդիկ, այլ մի խումբ ստա-հակներ, որոնց նպատակն է հայաթափ անել հայրենիքը, որոնց նպատակն է կրկին բռ-նանալ, զավ-թել, կոր-զել:

Եվ եթե դու այսօր բարկացած ես, ատում ես Նիկոլին, կարող ես, սակայն ոչ ճկվելով դեպի անցյալը, բայց ոչ դավանելով անցյալի մութ ու արնոտ ուժերը: Այսօր տեսանք ռուսի սառը հայացքը, տեսանք աշխարհի շահն ու անտարբերությունը, տեսանք թշնամու հար վածը: Սակայն այսօր մենք ապրեցինք ավելին, դիպանք ամենասարսափելիին, քան մա հն է:

Այսօր մենք տեսանք դավաճնությունն իր ամբողջ գույներով, շքախմբով, անուններով և դեմքերով:
Այսօր Մոնթեին կրկին սպ անեցին: Այսօր նորից խո ցեցին իմ Հայկին: ԵՒ խո ցեց դավաճան հայը, որը նույնը արեց մար տի օրերին՝ դատարկ թողնելով թիկունքը, կտր ելով կապը:

Խո ցեցին դավաճանները…խո ցեցին նորից…
Պետք չէ լինել կույր: Պիտի դատապարտել նաև ներկան: ԵՒ այո, Դու կարող ես չսատարել ներկա իշխանությանը, սակայն պիտի ձգտես ավելիին, ամենային, քան ցայսօր է…

Եվ խնդրում եմ՝ կոկորդ մի պատռեք, բռերով մազ մի պոկեք որդեկորույս ընտանիքների անունից: Դուք չեք վաստակել այդ իրավունքը: Վիշտը սրտում մարդը չի կոտ-րում, չի փշ-րում, չի գո-ղանում: Նա սպասում է արդարդատությանը: Վիշտը նաև վեհացնոմ է տոկուն մարդուն: Վիշտն էդպիսինն է իմ ընտանիքում:

Դուք այ հենց հիմա եք պարտավոր անել ամենան՝ կառուցել հզոր և դեմոկրատ Հայրենիք, չապրեցնող պաթոսի, ամաչելու կամ թե ինչպե՞ս եք պատասխան տալու փոխարեն, տեր կանգնեք ապագային և վառ պահեք հերոսների հիշատակը: բարի գիշեր

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *