Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք․ Արմեն Դանիելյան

Արմեն Դանիելյանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք… այս տողերը Վազգեն Սարգսյանը գրել է սպանվելուց առավելագույնը 27 օր առաջ…

Փաստորեն, բազմահազար զինվորների, վիրավորների, գերիների «անլուծելի» հարցերը լուծելու փոխարեն, հազարավոր սահմանապահ զինվորների խնդրանքն արհամարհելով երկրի ներսում ռազմաճակատ է ստեղծվել… բայց մի՞թե թշնամիներ փնտրելու և իրար փրթելու ժամանակն է։
Հ.Գ. էլի ժողովուրդը մնաց մոլորված ու անպաշտպան.

Էհեյ՜, իբր մեր դարդը մեզ քիչ էր, հիմա էլ պետք է Վազգեն Մանուկյանի իդյոտությունը հիմնավորենք, թե չէ թուրն առած մեզ «հնձելու են»…


Էս «դարդից մի կերպ փրկվելու» համար ուզում եմ հիշել մեծն դասականի խոսքերը՝ իդիոտը ի՛նքն է, որ չի կարողանում այս կյանքում իր տեղը գտնել և ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան»…
Հ.Գ. Հիմա սա հերթական ավանտյուրայի ո՞ր սերիան է…

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *