Ես ճանաչում եմ Ռոբերտ Քոչարյանին եւ հպարտ եմ, որ նա եղել է մեր երկրի նախագահը․ Էրիկ

ArmDay.am-ի հետ զրույցում երգիչ Էրիկ Կարապետյանն ասել է․«Ես չեմ տեսել այդ հայտարարությունը, չգիտեմ ոնց է հրապարակվել: Այս պահին չեմ կարող որեւէ հարցի պատասխանել:

Ես գիտեմ, որ իմ անունը կա այդ ցանկում, ես չգիտեմ ոնց է հրապարակվել, որ դրան արձագանքեմ»։ Հիշեցնենք, որ  Էրիկ Կարապետյանը մշակութային գործիչների հետ միասնական հայտարարություն էր տարածել՝ պահանջելով փոխել Ռոբերտ Քոչարյանի կալանքի խափանման միջացը:

Հարցին՝ ինչու՞ է որոշել միանալ այդ հայտարարությանը, Էրիկ Կարապետյանը պատասխանեց. «Ինչու-ի պատասխանն այնտեղ շատ լավ ձեւակերպված է: Միտքը լավ ձեւակերպված է: Ես ճանաչում եմ Ռոբերտ Քոչարյանին եւ հպարտ եմ, որ նա եղել է մեր երկրի նախագահը»:

Դիտարկմանը՝ մտավախություն չունի՞ որ այս քայլը բացասական ազդեցություն կունենա իր երգարվեստի վրա, երգիչը պատասխանեց. «Ես ընդհանարպես չեմ մտածում, ամեն քաղաքացի այս երկորում կարող է իր միտքն արտահայտել, մեկը մյուսի հետ կապել չի կարելի: Չի կարելի թշնամանալ ինչ-որ կարծիքի, այնպես չէ, որ այս իշխանության մեջ ընկերներ չունեմ կամ չեմ ուզում, որ ամեն ինչ լավ լինի»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *