«Ես շատ երիտասարդ, գեղեցիկ, լավ պարող ու երգող կին եմ». Ալլա Լևոնյան

Asekose.am-ի CV հաղորդման հյուրն այս անգամ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լևոնյանն է:

Հաղորդման հեղինակ և վարողն է Լիլիթ Հակոբյանը: Նախագծի ղեկավար և պրոդյուսերն է Արամ Հարությունյանը:

Ալլա Լևոնյան հայ երգչուհի է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ: 1992 թ. ավարտել է Ավշարի միջնակարգ դպրոցը։ 11 տարի սովորել է արվեստի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, հաճախել է Երևանի Գրողների միության «Պիոներ կանչ» թերթի «Բողբոջ» խմբակ։

Դպրոցական տարիներին հաճախել է մանկական կոմպոզիցիայի, երաժշտական, նկարչական, սպորտային խմբակներ։ 2003-2007 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային բաժնում։

1993 թ. մասնակցել է «Արձագանք» ստուդիայի ամենամսյա «Բոհեմ» մրցույթ-փառատոնին՝ իր հեղինակած «Օտարական» և «Վերադարձիր» երգերով և արժանացել 1-ին մրցանակի։

1994 թ. իր հեղինակած «Կգտնեմ» երգով մասնակցել է ամենամյա «Ասուպ» մրցույթ-փառատոնին և դարձել մրցանակակիր, որից հետո ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոն: 1997-1999 թթ. «Ես եմ», «Հայաստան», «Հոյնար» երգերով մասնակցել է «Այո» մրցույթ-փառատոներին և 3 տարի անընդմեջ հաղթել։

1999 թվականից ծավալում է համերգային գործունեություն հայրենիքում և արտասահմանում։

Աշխատել է նաև Հայաստանի Հանրային ռադիոյում և ունեցել է սեփական հաղորդումը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *