Ես շատ-շատ եմ սիրում բումերանգի էֆֆեկտը. Հերթով թակելու է ձեր դուռը… Տիգրան Վարդանյան

Հիշում եք, որ Փաշինյանը հրապարակել էր աղջկա լուսանկար, ով մետրոյում առանց դիմակ էր նստած, և վերնագրել էր՝ անթաքույց գեղեցկություն

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես գիտեք, հունիսի 6-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր, իսկ հետո՝ ջնջել, 19 տարեկան աղջկա լուսանկար, ով մետրոյում առանց դիմակ էր նստած, և վերնագրել էր՝ անթաքույց գեղեցկություն: Այդպես էր վերնագրել, որովհետև այդ աղջկա, ներողություն, բայց չգիտեմ ինչպես ճիշտ կլինի ասել, «բդերը» բաց էին, զուտ հագուստի ձևից ելնելով:

Այդ հրապարակումը հավանել էին մոտավորապես 5000 քաղաքացի, որի ճնշող մեծամասնությունը Փաշինյան Նիկոլին ամոթանք էր տալիս և կոչ անում, որպեսզի հեռացնի իր գրառումը: Ցավով պետք է նշեմ, որ շատերն էլ այդ երեխային պիտակավորում էին ամենանենգ, ամենատհաճ բառերով՝ ծերեթելու պոռնիկ, չբավարարված, բդերը բացած գեղցի:

Նիկոլ Փաշինյան ձեզ և ձեր համախոհներին, ինչպես նաև ձեր նախիրին հորդորում եմ, որպեսզի հիանան ձեր աղջկա անթաքույց գեղեցկությամբ, որտեղ` հագուստը թիթեռի կյանքից կարճ է:

Ի դեպ, ես շատ-շատ եմ սիրում բումերանգի էֆֆեկտը: Հերթով թակելու է ձեր դուռը»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *