Եվրախորհրդարանի պատգամավորը ելույթի ժամանակ պատռել է Թուրքիայի դրոշը

Եվրախորհրդարանի պատգամավոր Ի. Լագոսը, ամբիոնի մոտ խոսելով թուրքական քաղաքականության մասին, բավականին քննադատաբար է մոտեցել այդ երկրի քաղաքական գործունեությանը: Պատգամավորին բարկացրել է մասնավորապես այն փաստը, թե ինչպիսի հալածող քաղաքականություն են նրանք վարում Հունական կղզիների բնակչության նկատմամբ:

Նշենք, որ Ի. Լագոսն ազգությամբ հույն է: Նա նշել է, որ թուրքական այսօրինակ քաղաքականության արդյունքում մեծ թվով փախստականներ են գալիս իրենց երկիր: Խոսելու ժամանակ բարկությունն արտահայտող պատգամավորը ելույթն ավարտել է թուրքական դրոշը պատռելով:

Դրանից հետո չի ուշացել թուրքական կողմի կոշտ ու կոպիտ արձագանքն ու խիստ պատասխանը: Նրանք վիրավորել են թուրքական փառահեղ դրոշի նկատմամբ այդօրինակ վարք դրսևորող պատգամավորին՝ նրան եվրոպական փչացած ու ռասիստ երեխա անվանելով:

Թուրքական կողմի ԱԳՆ նշել է, որ իրենց դրոշը շարունակելու է փառահեղորեն ծածանվել: Հիշեցնենք, որ թուրք-հունական փոխհարաբերությունները շատ տխուր պատմություն ունեն և գալիս են բավականին հեռվից՝ շարունակվելով մինչ մեր օրեր: Տեսանյութը՝ կից:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *