Եվ Սերժ Սարգսյանը, և Ռոբերտ Քոչարյանը պետք է դшտվեն դшվաճանության հոդվшծով… Վարդան Մալխասյանի դիպուկ անդրադարձը

«Սերժ Սարգսյանն այն խորամանկ աղվեսներից էր, որ շատ լավ հասկանում է իր արածները, գիտի ՀՀ-ի ժողովրդի վերաբերմունքն իր նկատմամբ ինչպիսին է, գիտի, որ հետդարձի ուղի չկա, բայց ասուլիս էր հրավիրել ինքնապաշտպանական նպատակներով»,- «1-ին լրատվական»-ի հետ զրույցի

ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Վարդան Մալխասյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսին։ Մալխասյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը նորից ասպարեզ է եկել ոչ թե իշխանություն վերցնելու համար, այլ իր և Քոչարյանի «բանդիտական իշխանության մնացորդները», որոնց ընդունված է անվանել 5-րդ շարասյուն, Սերժ Սարգսյանին տեղեկություններ են

փոխանցել, որ շրջանակը սեղմվում է իր շուրջը, և նա անհանգստացած ինքնապաշտպանական քայլեր է կատարում: «Եվ, այո, այդ օղակը պիտի այնքան սեղմվի, Սերժին պիտի դա տեն ոչ թե մի քանի լիտր դիզվառելիքի գործով, այլ ավելի ծանր մեղադրանքներ պիտի նրան առաջադրեն»,- ասաց Մալխասյանը՝ ավելացնելով, որ այդ մեղադրանքները կարող են առաջադրվել ինչպես ապրիլյան դեպքերը քն նող ԱԺ-ի քն նիչ

հանձնաժողովի զեկույցի շրջանակներում, այնպես էլ այլ գործերով: «Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չհաջողվի Սերժ Սարգսյանին դա տել դ ավաճանության հոդվածի համաձայն, ապա Նիկոլից հետո եկողները դա անելու են։ Ե՛վ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը պիտի դա տվեն դա վաճանության հոդվածով։ Փաստերը ծովի պես կան։ Թող չասեն՝ ապացույց չկա։ Միայն

եթե հանվի ու պարզվի, թե Սերժ Սարգսյանը արտերկրում, կազինոներում քանի միլիարդ դոլար փող է մսխել, դա բավարար է նրան դա տելու համար։ Բա այդ գումարները նրանց որտեղի՞ց։ Իսկ այդ փողերը երկրի փողերն էին։ Այդ ռեժիմի ներկայացուցիչները՝ Սերժը, մուկը, Համահայկական հիմնադրամի նախկին նախագահ

Արա Վարդանյանը, ուրիշները, նրանք համաշխարհային մակարդակի ղումարբազներ էին։ Լոկ ցանկություն լինի՝ հատուկ ծառայությունները կարող են մի քանի րոպեյվա մեջ պարզել՝ նրանք պետության փողերն ինչպես են մսխել կազինոների մեջ։ Սերժ Սարգսյանը դավաճանություն է արել նաև ապրիլյան դեպքերի ընթացքում։ Փաստը մնում է փաստ, որ օգնություն չի գնացել

դիրքերում մեր զինվորներին։ Բա դա դա վաճանություն չի՞»,- նշեց Մալխասյանը՝ կրկնելով, որ եթե այս իշխանության ժամանակ այդ ամենը չբացահայտվի, և նրանք պատասխանատվության չենթարկվեն, դա կլինի մյուս իշխանության ժամանակ։ «Նիկոլը չստեղծեց իրավական, ազգային անվտ անգության այնպիսի ուժեղ, խորքային համակարգ, որ այդ սրի կաների Բոլոր արածները հանեինք ջրի երես։ Բայց ես

համոզված եմ, որ մի օր օղակը նրանց շուրջն ավելի է սեղմվելու, ու ամեն ինչ դուրս է գալու ջրի երես։ Իրենք էլ, զգալով այդ վտ անգը, նախահա րձակ են լինում, ասուլիս են տալիս, ուրիշները իրենց քաղբանտարկյալ են հայտարարում։ Սերժը հայտնում էր, որ կխոսի միայն արտակարգ դրությունից հետո, բայց նա իր խոսքը չպահեց, քանի որ 5-րդ շարասյան ներկայացուցիչները

նրան հասցրին, որ եթե սպասի արտակարգ դրության ավարտին, հետո քնն իչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից հետո իր վզից կկա խեն դա վաճանի պիտակը։ Դրա համար էլ նախ՝ իր փեսան, հետո՝ ինքը, հետո՝ փեսայի փալաս-փուլուսները անցան նախահա րձակման։ Սա է ամբողջ եղելությունը և կատարվողի իմաստը»,- եզրափակեց Վարդան Մալխասյանը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *