Երբ Ալեն Սիմոնյանը համակրում էր Գագիկ Ծառուկյանին (վիդեո)

7or.am կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երբ Ալեն Սիմոնյանը համակրում էր Գագիկ Ծառուկյանին, Նիկոլ Փաշինյանը վերջինիս դեմ էր պայքարում։

Ծառուկյան-Փաշինյան «փոխհրաձգության» շրջանակներում արժե հիշել, թե ինչ էր ասում «7or.am»-ի տաղավարում հյուրընկալված Ալեն Սիմոնյանը Գագիկ Ծառուկյանի մասին՝ 2013թ․ նախագահական ընտրություններին ընդառաջ։ Նա գովում էր Ծառուկյանին ու քարոզում նրա նախագահ դառնալու օգտին։

Այն ժամանակ դեռ չկար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բայց կար Ծառուկյանին քննադատող Նիկոլ Փաշինյանը։ Ալեն Սիմոնյանը դեռ քաղաքական փնտրտուքների մեջ էր այն տարիներին և դեռ շատ հեռու էր ԱԺ փոխխոսնակի պաշտոնից։

Հետո եղավ հեղափոխությունը, այդ թվում՝ Ծառուկյանի աջակցությամբ։ Մնացածն ինքներդ գիտեք․․․»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *