Երբ ուժ չենք կիրառում, ասում են՝ մեղմ եք, խաղալիք եք, թավշյա եք, երբ կիրառում ենք, դիտարկում են բռնnւթյnւն. ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյան ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավոր Անի Սամսոնյանի խնդրանքով անդրադարձավ այսօր հրապարակված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկում քաղաքացուն:

Սամսոնյանն իր խոսքում շեշտել էր, որ այսօր մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացուն՝ նրան գցելով գետնին։ «Ոստիկանության պաշտոնական պարզաբանումն այն էր, որ չի ենթարկվել ոստիկանի օրինակա պահանջին, սակայն տեսանյությում երեւում է, որ քաղաքացին ասում է՝ թողեք, ես ձեզ հետ կգամ, բայց միառժամանակ ոստիկանները նրան գցում են գետնին եւ արժանապատվությունը նվաստացնելով տանում։ Արդյո՞ք դուք սա իրավաչափ գործելաոճ եք համարում եւ չեք կարծու՞մ, որ ծառայողական քննություն պետք է նշանակվի՝ իրավաչափությունը ստուգելու համար»,- ոստիկանապետին հարցրեց Սամսոնյանը։

Ի պատասխան Արման Սարգսյանն ասաց, որ ոստիկանների գործողությունները շատ իրավաչափ է համարում, որովհետեւ քաղաքացուն ընդամենը խնդրել են կատարել Պարետի սահմանած որոշումներն ու դրանց պահանջները:

«Այն քաղաքացին, որը համակեցության կանոններից, համընդհանուր նորմերից և մյուս պահանջներից սկսած փորձում է ընդվզել եւ ոստիկանին հրահրելով ներքաշել ինչ-որ բանի մեջ, դա իրավաչափ է, ճիշտ են անում: Բնականաբար, եթե այդ նույն գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, որը ոչինչ չի արել, անպայման ոստիկանության այդ ծառայողը կպատժվի անմեղ մարդուն ձեր բառերով ասած նվաստացնելու, պատիվը արատավորելու համար: Այստեղ կարծում եմ, որ ոստիկանն ունի օրենքով ուժ կիրառելու իր լիազորությունը»,- նշեց ոստիկանապետը եւ հավելեց, որ ոստիկանները, եթե գտնեն, որ ուժ կիրառելու անհրաժեշտություն կա եւ օրենքով ճիշտ է ուժ կիրառելը, ուրեմն պետք է կիրառեն:

«Հույս ունեմ, որ այս ծառայության ընթացքում նույն տրամաբանությամբ, ովքեր կխախտեն օրենքը, չեմ ասում բոլորի հանդեպ պետք է ֆիզիական ուժ կիրառել, բայց որտեղ կգտնեն դրա պահանջը եւ օրենքով ճիշտ է ուժ կիրառելը, պետք է ուժ կիրառել։

Կներեք՝ մենք 2 ծայրահեղության մեջ ենք ընկնում։ Երբ մենք չենք կիրառում, մեզ ասում են՝ մեղմ եք, թավշյա եք, փափուկ խաղալիք եք, երբ ուժ ենք կիրառում, ուժ կիրառելը դիտարկում են բռնություն»,- ասաց ոստիկանապետը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *