Երգի պրեմիերш․ Սիլվա Հակոբյանի նոր զուգերգը ղшզшխ երգչի հետ

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ու ազգությամբ ղազախ երգիչ Ադիլբեք Բայթանաթը նոր երգ ունեն, որի պրեմիերան տեղի կունենա այսօր:

Երգի երաժշտության հեղինակը Կուաթ Աբիլովն է, ղազախերեն խոսքերի հեղինակն Ադիլբեքն է, հայերենինը` Մանե Հակոբյանը:«Մանեն մինչև այս Կուաթի հեղինակած երաժշտության հիման վրա գրել էր «Չի լինի» երգը, որը ս կատարեցի: Կուաթն ինձ պարբերաբար երգեր էր ուղարկում, երբ սա ուղարկեց, շատ հավանեցի, Կուաթն առաջարկեց զուգերգով ներկայացնել:

Ադիլբեք Բայթանաթը երգել էր իմ «Գիշեր է» երգը, այն տեղադրել էի իմ էջում, նրա ձայնն ինձ դուր էր գալիս: Երգը կյանքի դժվարությունների մասին է: Իրենց առաջարկով երգի մեջ նաև դուդուկ եղավ, նվագեց ամուսնուս եղբայրը` Արմեն Մանուկյանը, ով Ֆրանսիայում է բնակվում:

Սիլվան և Ադիլբեքը ցանկացել են տեսահոլովակ բայց ներկա իրավիճակով պայմանավորված այս շրջանում չեն նկարահանել. «Չի բացառվում, որ հետագայում տեսահոլովակ լինի, կախված է մարդկանց արձագանքներից

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *