Երեւան են ժամանել Շոյգուն, Լավրովը, Օվերչուկը, Մուրաշկոն եւ Պոպովան

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն եւ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան ռուսական պատվիրակության կազմում են, որն այսօր ժամանել է Երեւան:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պատվիրակությունը:

Նշենք, որ այժմ ընթանում է Շոյգուի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Շաբաթ օրը միջգերատեսչական պատվիրակության անդամները հանդիպում են անցկացնում Նիկոլ Փաշինյանի հետ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ պատվիրակությունը կմեկնի նաեւ Բաքու:  

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *